Բացել լրահոսը Փակել լրահոսը
1076446
A A
Քաղաքականություն

Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները. ՌԴ ԱԳՆ

Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, նման իրավասություն ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ. արևմտյան երկրները չունեն մենաշնորհ միջազգային իրավունքի և միջազգային զարգացման շարժիչ ուժերի վրա: Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նման միջազգային իրավական իրավասություն»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։