Տղերքը, ում տարել, բրախել են պոստերում, գալու են, խոսե՞ն. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«44 օրյա պատերազմի ժամանակ Հայասատանը կորցրել է Արցախի անկախությունը ճանաչելու առնվազն երկու հնարավորություն։ Կարող էր առնվազն դա հանել Մինսկի խմբի քննարկումներից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու թեմայից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի կամ Արևմուտքի միջև ռազմական լայնածավալ գործողությունների հավանականությանը, ապա Ա․Աշոտյանը դա քիչ հնարավոր է համարում։ Նա գտնում է, որ ՌԴ կողմից ինքնահռչակ այդ հանրապետությունների ճանաչումով ավարտվեց Ուկրաինայի՝ այս փուլի կիսման գործընթացը։ «Մյուս մասի վրա Արևմուտքը կիրառելու է Ուկրաինան իրենով անելու գործընթացը»,- հավելեց նա։
ՀՀԿ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնում, թե եթե Ուկրաինայում «այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է»։
Անդրադառնալով Ազգային ժողովում 44 -օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանն ու դրա քննարկումներին՝ զինվորականների և ընդհանրապես պատերազմական գործողություններին մասնակցած անձանց ներգրավելուն՝ Ա․Աշոտյանը հարցնում է․
«Դուք կարծում եք մարդիկ անկաշկանդ պատմելո՞ւ են, թե ինչ է եղել։ Տղերքը, ում տարել, բրախել են պոստերում, մի ավտոմատ են տվել, առանց քարտեզի, ով բարձրագույն կրթություն է ունեցել, հրամանատար են նշանակել, գալու են և խոսե՞ն։ Լո՞ւրջ»։
Մանրամասները՝ տեսանյութում