Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վեհաժողովը նման օրակարգ չի ենթադրում․ Կարապետյանը՝ հայ ռազմագերիների թեմայի մասին (տեսանյութ)

Այսօր քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման թեման։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը` անդրադառնալով օրակարգում հակառուսական հարցի ընդգրկված լինելու թեմային։

««Եվրանեթս» խորհրդարանական վեհաժողովի օրակարգը ձևավորում են բոլոր երկրների քարտուղարություններն ու քաղաքական գործիչները համատեղ։ Այն օրակարգը, որ բերվել է Երևան,  տիպիկ է  վեհաժողովի քննարկման թեմաներին»,- ասաց Իշխանական պատգամավորը։

Մարիա Կարապետյանն ասաց, որ որևէ դիտավորություն օրակարգում չկա, բացի այն աշխարհաքաղաքական իրավիճակից, որում մենք ապրում ենք։

«Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ես կողմ չեմ քվերակել»,- ասաց Մարիա Կարապետյանը։

Անդրադառնալով հայ ռազմագերիների թեմային Կարապետյանը նշեց, որ վեհաժողովը նման օրակարգ չի ենթադրում, բայց նշեց, որ «Հարավային Կովկասի անվտանգությունը» հարցի օրակարգի շրջանակներում պատգամավորները այդ հարցը բարձրացրել են։

Հիշեցնենք՝ այսօր Երևանում ընթանում է Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։