Ոչ մի երեխա դպրոցից դուրս պետք է չմնա․ ներկայացվեց ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի, Ժաննա Անդրեասյանի և Կարեն Թռչունյանի համատեղ մամուլի ասուլիսը` Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ:
Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման և հրապարակված է իրավական ակտերի նախագծերի e-draft միասնական էլեկտրոնային հարթակում։
Բացման խոսքով հանդես եկավ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ցանկանում են հանրությանը ներկայացնել կրթության ռազմավարության առաջարկությունը։
«Ներկայացված ռազմավարությունը համահունչ է Կառավարության հնգամյա ծրագրին»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ կարևորելով կրթության որակյալ ու մրցունակ լինելու բաղադրիչը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ ներկայացրեց կրթության պետական նախագծում նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական ոլորտների առաջնահերթություններն ու այս համատեքստում իրականացրած վերլուծությունը։
Նախարարի տեղակալը կետ առ կետ նշեց թիրախներն ու պետական ծրագրի հանրակրթական բլոկի առաջնահերթությունները։
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորեց հանրակրթական ոլորտում որդեգրած քաղաքականությունը. այն է՝ ոչ մի երեխա դպրոցից դուրս պետք է չմնա։
Ժաննա Անդրեասյանը կարևորեց դպրոցների անհրաժեշտ պայմանների առկայության ապահովվումը՝ նշելով, որ 2030 թվականի պետական կրթական ռազմավարության մեջ հստակ արձանագրել են նաև այս հանգամանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։