Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitayan 18.02.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Վերոնայի» հետ հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի «Ռոմա» - «Վերոնա» հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է «Ֆորցա Ռոմա» կայքը:

Ըստ աղբյուրի, «Ռոմայի» չորս ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով: Նրանց վերջին թեստը դրական է եղել: Ակումբն այդ մասին արդեն տեղեկացրել է առողջապահության համապատասխան օրգաններին:

 Լրատվամիջոցի տվյալներով վարակված չորս ֆուտբոլիստների թվում են Հենրիխ Մխիթարյանը, Նիկոլո Զանիոլոն և Էլդոր Շոմուրադովը, որոնք բաց են թողել թիմի այսօրվա մարզումը: Ֆուտբոլիստներն առողջական խնդիրներ չունեն, սակայն մեկուսացված են և տնային պայմաններում են բուժվում:

 

«Ռոմա» - «Վերոնա» խաղը կկայանա փետրվարի 19-ին, ժամը 21:00-ին: