Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol kanajq 18.02.
A A
Սպորտ

Հայաստանում կանցկացվի Ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնության մրցափուլ 

Ֆուտբոլի Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայի 2-րդ խմբի խաղերը կկայանան Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հանդիպումները կկայանան մարտի 15-21-ը։ Հայաստանի կանանց Մ-17 հավաքականը կմրցի Թուրքիայի, Ուելսի և Շվեցարիայի հասակակիցների հետ։

 

Ահա մեր հավաքականի խաղերի ժամանակացույցը.

Ուելս - Հայաստան` մարտի 15, ժամը 12։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ

Թուրքիա - Հայաստան՝ մարտի 18, ժամը 15։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ

Հայաստան - Լատվիա՝ մարտի 21, ժամը 15։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ