A
A
Պեկին-2022. Այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդ մեկ մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինՊեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդ մեկ մասնակից: Այդ մասին հայտնում է օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:
Այսօր Պեկին են ժամանել օլիմպիական խաղերի վերջին 25 մասնակիցները: Նրանցից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Խաղերի կազմակերպիչները չեն նշում, թե որ երկրի ներկայացուցիչն է վարակված կորոնավիրուսով: Նշենք, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամեն օր արվել է 67390 թեստավորում:
Հիշեցնենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 4-ին: Փակումը տեղի կունենա փետրվարի 20-ին: