Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Չաուշյան
A A
Պաշտոնական Հասարակություն

Մահացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

Լևոն Չաուշյանը Թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է։ Ծնվել է 1946 թ մայիսի 10-ին Երևանում։

1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը։

1973 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Պրոֆեսոր 2003 թվականից։

1979-1985 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, 1985-1991 թվականներին՝ փոխնախագահ, 1995 թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ։