Հայաստանում, երբ խոսում են ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինայի օրինակը պետք է հիշեցնել․Տիգրան Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե ՆԱՏՕ-ի հանդեպ ռուսական պահանջները չիրականան, ապա հնարավոր է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը դեմքը փրկելու միջոց լինի»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ նման մասշտաբի էսկալացիայից հետո, եթե Ռուսաստանը ընդհանրապես ոչ մի քայլ չձեռնարկի, ապա դա կարող է դիտվել որպես պարտություն։
Փորձագետի խոսքով՝ Պուտինի կողմից երկու հանրապետությունները անկախ ճանաչելու դեպքում, սակայն, մեծ պատերազմը հավանական չէ ։ Ռուսաստանը զորք կմտցնի Դոնեցկ և Լուգանսկը՝ ըստ էության ընտրելով էսկալացիայի ամենափոքր տարբերակը։
Ըստ Գրիգորյանի՝ այնուամենայնիվ այս փուլում դեռ վաղ է խոսել պարտության կամ հաղթանակի մասին։
Քաղաքագետի խոսքով՝ մի բան ակնհայտ է՝ արևմուտքը ցույց տվեց, որ նույնիսկ Ուկրաինայի պես խոշոր երկրի համար պատրաստ չէ ուղիղ դիմակայության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
«Մինչդեռ Հայաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելուց են խոսում»,-նկատեց Տիգրան Գրիգորյանը։