Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կան զոհերի մարմիններ և մասունքներ, որոնք հուղարկավորված չեն․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

«Օրական 1700-ից ավելի դրական դեպքեր ենք ունենում և նվազման տեմպի մեջ ենք»,-կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային թվերի նվազմանը։

Նախարարը նշեց,  որ հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր ծանր են տանում հիվանդությունը։ Իսկ ամենատարածված շտամը օմիկրոնն է, մոտ 90 տոկոս։ Նախարարը հորդորեց պատվաստված քաղաքացիներին ընդունել նաև երրորդ խթանիչ դեղաչափը, իսկ մարտի 1-ից կորոշեն, թե ինչ տեսակի նոր սահմանափակումներ են կիրառելու։

Անդրադառնալով զոհված զինծառայողների դիերի պահպանմանը նույնականցումից հետո, նախարարը ասաց․ «Ունենք դեպքեր, երբ նույնականացումը ավարտվել է, բայց ծնողները իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»։

Նախարարը նշեց նաև, որ 100-ից ավել դիեր ուղարկված են եղել Հոլանդիա և նույնականացումը այս պահին ավարտվել է, բայց կան մարմիններ և մասունքներ, որոնք հուղարկավորված չեն․ «Կան նաև մասունքներ, որոնք անհնար են նույնականացնել և դրանք առանձին արխիվացված են»։

Մանրամասները՝ տեսանյութում։