Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր բանակն այսօր ի վիճակի չէ պաշտպանել մեր անվտանգությունը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Երեք հիմնական բաղադրիչ կա անվտանգության հարցերում՝ առաջին հերթին բանակը, երկրորդը Հայաստանի համար ՀԱՊԿ-ն է և երրորդը՝ երկկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ՝ երեք պայմանագրերն են, որոնք կարգավորում են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի իր ներածական խոսքում անդրադարձավ Հայաստանի անվտանգությանն առնչող թեմաներին։

«Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմաններն ու անվտանգությունը և դա փաստ է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և շեշտեց, որ պատերազմից հետո ավելի քան մեկ տարվա ընթացքում չի արվել ոչինչ բանակի մարտունակությունը և բանակի սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ։

«Անցած տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը վառ ապացույցն է, իսկ վերջերս այդ 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում է արդեն բարոյահոգեբանական վիճակի մասին նաև մեր Զինված ուժերում»,- ասաց Քոչարյանը և շարունակեց, որ բանակի բյուջեն հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում կարելի է ինչ որ բան փոխել։

Մանրամասները՝ տեսանյութում։