Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միամտություն էր սպասել, որ ՀԱՊԿ-ը մեզ կօգնի․ նա լավ է աշխատում, բայց որտեղ ուզում է․ օրինակ՝ Ղազախստանում (տեսանյութ)

Անցած տարվա հունվարից ամենաշատ քննարկվող թեման է եղել՝ ՀԱՊԿ-ը կա, թե ոչ, մեռած է, մեռած չի և ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ Հայաստանի վրա։

Այս մասին այսօր իր ասուլիսի ժամանակ խոսելով Հայաստանի անվտանգային հարցերի մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն ստեղծվել է 2002 թվականին, մինչ այդ եղել է պայմանագիր, ապա ձևավորվել է կազմակերպություն իր նախագահության տարիներին։

«Մենք ունենք սահման չորս երկրների հետ։ Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ մարդ մտածում է, որ մենք սպառնալիք ունենք հարձակման Վրաստանի և Իրանի կողմից։ Ուրեմն մնում է երկու երկիր՝ Ադրբեջանը և Թուրքիան և ակնհայտ է , որ սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Քոչարյանը՝ նշելով մեկ փաստ ևս, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, բացի Ռուսաստանից ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ բոլոր ոլորտներում։

«Ավելին Թուրքիայի և Ադրբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության և անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ միամտություն է կարծել, թե ՀԱՊԿ-ը մեզ կօգնի՝ կազմակերպությունը լավ է աշխատում այնտեղ, որտեղ ուզում  է։

Մանրամասները՝ տեսանյութում։