Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այսօր հայտարարվել է հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ (տեսանյութ)

Հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսյան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։

Այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք, թե այս նախագիծն ինչպիսի ռազմավարական մեծ նշանակություն ունի մեզ համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը բացատրելով, որ մրցույթի իմաստն այն է, որ առաջին փուլում հրավիրում են այն կազմակերպություններին, ովքեր կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու։

« Գիտեք նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է և այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին շրջանի  տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայով քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ ավտոճանապարհը վերաձևակերպել են և դարձրել են հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ։

«Մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք։ Սա նշանակում է, որ ճանապարհի՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանից դեպի ԻԻՀ, մյուս ճյուղը՝Ադրբեջան-Հայաստան, և հետագայում դեպի Թուրքիա-Նախիջևան-Թուրքիա։ Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք այս ընդհանուր կոնտեքստում»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ շինարարական ընկերություն կունենան, որը կիրականացնի աշխատանքը։

«Իհարկե արևելք-արևմուտք նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման  համատեքստում մենք կիրականացնենք նաև այդ հատվածը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։