A
A
Լևոն Արոնյանը սպիտակներով նույնպես ոչ-ոքի խաղաց
Աջակցիր «Ա1+»-ինԲեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին մրցաշարում կայացավ եզրափակիչ երկրորդ պարտիան:
Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ, սպիտակներով հանդիպեց այդ երկրի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Մեր հայրենակիցը միջնախաղում դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ ամրապնդել այն և 29-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեց:
Այդպիսով, մրցաշարի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի երկու պարտիա: Հավասարության դեպքում նրանք կմրցեն բլիցում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև «Արմագեդոնում»: