A
A
Ավստրիացի մասնագետը վերապատրաստել է Հայաստանի մարզիչներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան երկար դադարից հետո վերսկսել է մարզիչների վերապատրաստման դասընթացները։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Առաջինը վերապատրատվել են լեռնադահուկային սպորտի մարզիչները։ Դասընթացավարն է եղել ավստրիացի աշխարհահռչակ մասնագետ Վերներ Մարգրեյթերը։
Այս տարվա հունիսի 15-22-ը կվերապատրաստվեն դահուկավազքի մարզիչները, իսկ դեկտեմբերի 15-25-ը` լեռնադահուկային հրահանգիչները: 2023թ. հունվարի 7-14-ը նախատեսված են դասընթացներ սնոուբորդ/ֆրիսթայլի մարզիչների և հրահանգիչների համար:
Սույն ծրագիրն իրականություն է դարձել ՀՀ Ֆեդերացիա-ՀԱՕԿ-ՄՕԿ- Միջազգային ֆեդերացիա սերտ համագործակցության արդյունքում: