Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքիայի հետ կարող ենք բարեկամություն անել․ Կնյազ Հասանով (տեսանյութ)

Եթե ասեմ, որ այս ակցիաները արդյունք տալիս է՝ ոչ, բայց բոլոր այս հարցերը ներկայացրել են ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ և այնտեղից մեզ պատասխանել են, որ անում են ամեն ինչ, որպեսզի Օջալանի անվտանգությունն ապահովվի։

Այսօր այս մասին ասաց պատգամավոր Կնյազ Հասանովը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ քրդական համայնքի ակցիայի ժամանակ  «Ա1+»-ի հարցին ի պատասխան։

«Միաժամանակ հաղորդել են, որ ուզում են հարցը բարձրացնել Թուրքական իշխանություններին, որպեսզի Աբդուլա Օջալանի բանտային ռեժիմը փոխվի, սակայն մինչ օրս որևէ դրական պատասխան չի եկել»,- ասաց ՔՊ պատգամավորը՝ նշելով, որ իրենք միշտ դիմել են միջազգային կազմակերպություններին, գերտերություններին, որպեսզի բռնեն թուրքական իշխանությունների ցեղասպան,  մարդասպան ձեռքը։

Պատգամավորի խոսքով՝ կորցրել են հավատը միջազգային հանրության նկատմամբ, որովհետև դիմումներն ընդունվում են այնքանով,որքանով համընկնում են իրենց շահերին։

Հարցին՝ կապ ունե՞ք քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, Կնյազ Հասոնովն ասեց, որ փաստաբանները, հարազատներ կապ ունեն  նրա հետ։

Թեև Իշխանական պատգամավորը չէր ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել, այնուամենայնիվ, չկարողացավ խուսափել և խոսեց այս ամենի ֆոնին զարգացող հայ-թուրքական հարաբերությունների մասին։

«Թուրքիան մինչ օրս մեզ համար, ձեզ համար թշնամի երկիր է համարվել, բայց չենք կարող մեր հարևանին փոխել և մեզ համար պետք է նախ և առաջ խաղաղություն, պետք է սահմաններ բացվեն, առևտուր լինի և դա կարող է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսման դեպքում»,- շեշտեց ազգությամբ քուրդ պատգամավորը։

Հարցին՝ Թուրքիայի ժողովրդի հետ հնարավոր է բարեկամություն անել,  ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովն ասաց՝ ինչու ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։