Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1307 նոր դեպք

Փետրվարի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1307 նոր դեպք: Կատարվել է 5359 թեստավորում, առողջացել՝ 3514 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 479 պացիենտ:

 
 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1575 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 
 

Մեկ օրում մահացել է 16 կորոնավարակակիր։

 

Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում։