Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

Պետրոս Ավետիսյանը պայմանագիր չի կնքել «Նոայի» հետ

Երևանի «Նոա» ակումբի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի պայմանագրի ժամկետը սպառվել է: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նրա հետ նոր պայմանագիր չի կնքվել, և նա ելույթները կշարունակի այլ թիմում:

 

Հայաստանի հավաքականի նախկին խաղացողն այժմ փորձաշրջան է անցնում Կարագանդայի «Շախտյորում», որը հանդես է գալիս Ղազախստանի Բարձրագույն լիգայում: Մասնավորապես` նա մասնակցել է վերջերս Դոնեցկի համանուն թիմի հետ ընկերական խաղին:

 

Նշենք, որ Պետրոս Ավետիսյանը 2020թ հանդես է եկել ղազախական «Տոբոլում», որի կազմում անցկացրել է 12 հանդիպում, խփել 1 գոլ: «Նոայի» կազմում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 խաղի և հեղինակել է 4 գոլ: