Տիգրան Արզաքանցյանին պահանջում են սնանկ ճանաչել
Աջակցիր «Ա1+»-ինԱլյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը դատավոր Լիլիթ Կատվալյանը ընդունել է վարույթ։
Դատարանը որոշել է սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Գևորգ Գևորգյանին:
Հայցադիմումը ներկայացնելու համար 200.000 դրամ պետտուրք է վճարվել։
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը մեկ այլ գործով էլ է ամբաստանյալ ։ Նա մեղադրվում է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ։ Ըստ մեղադրանքի' նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։
Տիգրան Արզաքանցյանը պատգամավորի թեկնածու էր գրանցվել, հետագայում այդ որոշումը անվավեր էր ճանաչվել։ Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։