Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Արծրունին շատ եմ սիրում, բայց... »․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Մեր համար բարոյահոգեբանական առումով էլ ծանր հարց էր, որովհետև մանիպուլյացիայի շատ հեշտ դաշտ է: Կարող են ասել` ահա տեսեք, որ իրենք ասում էին, որ իրենց նպատակը այդ հանգամանքները բացահայտելն է, բայց տեսեք` իրենք չեն գալիս։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը մամուլի ասուլիսին խոսեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը բոյկոտելու ընդդիմության որոշման մասին։

«Ես շատ մեղմ եմ դեռ խոսում, ես մեկ-մեկ, որ գիշերը գլուխս բարձին եմ դնում, զարմանում եմ իմ վրա` ինչո՞ւ եմ էսքան մեղմ»,- ասաց Նազարյանը։

Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իրենք գիտակցո՞ւմ էին, որ հնարավոր է պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով լինի, ինքը կանչե՞ց մի օր Գեղամ Մանուկյանին, Տիգրան Աբրահամյանին և Գեղամ Նազարյանին՝ առաջարկելով միասին մտածել փորձագետների ցանկը, որոնք պիտի ուսումնասիրեն պատերազմի հանգամանքները»:

Անդրադառնալով հանձնաժովի աշխատանքներում Արծրուն Հովհաննիսյանին որպես փորձագետ  ներգրավված լինելու փաստին, Նազարյանը այսպես արձագանքեց․ «Ես անկեղծորեն զարմանում եմ, Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս մտնում այս շենք, մտնում այս հանձնաժողով, նստում ու նայում Գեղամ Նազարյանի երեսին, որին նա 44 օր ասում էր՝ գիտե՞ս, քո որդին ողջ է»: