Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0145353
A A
Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ընդդեմ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցման․ լուսանկարներ

Մի խումբ գիտաշխատողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում նախատեսված բնակելի շենքի կառուցման դեմ։ 

Դեռ ամիսներ առաջ նրանք բարձրաձայնում էին, որ ինստիտուտի տարածքում՝ թափոների համար նախատեսված ջրավազանի տեղում նախատեսվում է բնակելի շենք կառուցել։ Ըստ գիտաշխատողների՝  նման քիմիական նյութերով զբաղվելուն զուգահեռ այդ տարածքում բնակելի շենք կառուցելը անթույլատրելի է կամ առնվազն ռիսկային, ըստ այդմ՝  մտավախություն ունեն, որ այդ շենքի կառուցումը կբեի նրան, որ ինստիտուտը կփակվի։