Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությունը լքեց դահլիճը․ թեժ քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմությունը լքեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերի դահլիճը։

Ընդդիմությունից նիստի մեկնարկին իրենց խոսքն ասացին ԱԺ «Պատիրվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

ԱԺ պաշտպանության և անվատանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդդիմության որոշումից հետո իրավական ընթացակարգ կլինի, քանի որ հայտարարությունը իրավական հիմք չի տալիս։

«Մենք ունենք պաշտպանության հանձնաժողովի շրջանակներում քննարկվող հարցեր, որոնք արդեն քննարկվել են, ունենք փաթեթներ, որոնք նոր պետք է քննարկվեն։ Կոնկրետ սրա հետ կապված մեր մոտեցումը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է և այս պայմաններում նրա գլխավորությամբ աշխատանքների իրականացումը չի կարող օբյեկտիվ լինել»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով․ «44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրումն ու հանրության համար բացահայտումը շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունը»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նշեց, որ իրենք օրենքի ուժով հանդիսանում են պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներ, և իրենք ազատ են որոշելու իրենց մասնակցության ձևաչափն՝ ընդգծելով, որ այնպես չէ, որ իրենք մի կողմ են քաշվում և մամուլից հետևելու են, թե ինչպես են ընթանալու աշխատանքները։

Նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ, օրինակ բերելով ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները, շեշտեց, որ քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը իրականացվեց ոչ թե ՀՀԿ-ի իշախանության, այլ այս իշխանության օրոք։ Մանուկյանն իր վրդովմունքը հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին իրենց հավուր պատշաճի չի տեղեկացվել։

«Որպես քննիչ հանձնաժողովի անդամ՝ մենք կարող է նպատակահարմար համարենք գանք, բայց ինչպես հայտարարել են մեր երկու խմբակցությունները, մենք չենք մասնակցում քննիչի աշխատանքներին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։