Բացել լրահոսը Փակել լրահոսը
թաց ձյուն
A A
Պաշտոնական

Թույլ ձյուն կամ ձնախառն անձրև է տեղում Ստեփանավանի ու մի քանի այլ տարածաշրջաններում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: