Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni 14.02.
A A
Սպորտ

Պեկին-2022. Կարապետյան – Սենեկալ հայկական զույգը 18-րդն է

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը ավարտեց ելույթները Պեկինի Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում:

 

Այսօր կայացան ազատ ծրագրի մրցումները: Մերոնք հանդես եկան 2-րդ համարի տակ, քանի որ նախնական փուլում գրավել էին 19-րդ տեղը (ազատ ծրագրին մասնակցում են 20 զույգեր): Նրանց ելույթը մրցավարները գնահատեցին 101,16 միավոր: Երկու ծրագրերի արդյունքներով Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը գրավեցին 18-րդ տեղը` 167,03 միավորով:

 

Օլիմպիական չեմպիոն դարձավ Գաբրիելա Պապադակիս – Գիյոմ Սիզերոն ֆրանսիական զույգը: