Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 13.02.
A A
Սպորտ

«Ռոման» վերջին րոպեին խույս տվեց պարտությունից

«Ռոման» վերջին րոպեին խույս տվեց պարտությունից:

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ: Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին 11մ հարվածով բացեց հռոմեացիների հարձակվող Տեմի Աբրահամը: Երկրորդ կեսում դաշտի տերերը ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ: «Ռոմային» վերահաս պարտությունից փրկեց Բրայան Քրիստանտեն, որը տանտերերի դարպասը գրավեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին` 4-րդ րոպեին:

«Ռոմայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Հռոմեական ակումբն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 40 միավոր և մնաց նույն 7-րդ տեղում:

«Սասուոլոն» 10 միավոր քիչ ունի և այժմ գտնվում է 12-րդ հորիզոնականում: «Ռոման» հաջորդ խաղը կանցկացնի փետրվարի 19-ին: Այդ օրը «գայլերը» կհյուրընկալեն «Վերոնային»: