A
A
Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ բերեց իր թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն հերթական գոլն է խփել Լեհաստանի բարձրագույն լիգայում:
Հայ ֆուտբոլիստի նոր թիմը` «Պոգոնը», 21-րդ տուրի խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Զագլեբեին»: Հաղթական գոլը 80-րդ րոպեին խփել է Վահան Բիչախչյանը, որը ընդամենը 8 րոպե առաջ էր մտել խաղադաշտ: Նշենք, որ նա աչքի էր ընկել նաև իր թիմի նախորդ հանդիպման ժամանակ:
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» վաստակել է 43 միավոր և պահպանել 2-րդ տեղը: Շչեցինցի ֆուտբոլիստները այժմ 2 միավորով են ետ մնում Պոզնանի «Լեխից»:
Հաջորդ հանդիպումը «Պոգոնը» կանցկացնի փետրվարի 18-ին, Մելեցի «Ստալի» դաշտում: