A
A
Խնձրիստանում ամբողջությամբ այրվել է երկհարկանի տուն
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։
Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը` ամբողջությամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, լիամարվել` 00։30ին։
Տուժածներ չկան։