Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մտածում էի հասնել նրան, որ գոնե ներողություն խնդրեն իրենց ապօրինի որոշման համար․ Չարչյան (տեսանյութ)

Ես համաձայն չեմ, որ զորավիգ չեղան իմ գործի հետ կապված, որովհետև ամեն շաբաթ պատգամավորներն այցելում էին ինձ և ես դա զգում էի։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը` արձագանքելով այն դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները հետամուտ չեն եղել դատաիրավական խնդիրների լուծմանը։

«Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ լուրջ, շատ վատ նախատիպ էր և շատ վատ արարք էր։ Ես մտածում էի մեր փաստաբանական թիմի հետ միասին հասնենք նրանք, որ մարդիկ, ովքեր իմ և մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշում էին կայացրել, գոնե ներողություն խնդրեն։ Բայց հիմա, քանի որ կալանավորում են,  սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և  Ռուբիկ Մխիթարյանի միջև՝ ով ինձ կալանավորել է»,- ասաց պատգամավոր Արմեն Չարչյանը` բացատրելով, որ Բորիս Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակով են։

«Դատարանն ընկալել է, կամ ԲԴԽ-ն ընկալել է, որ Բորիս Բախշիյանը որոշակի բան է կատարել։

Ռուբիկ Մխիթարյանի գործողությունները ապացուցում է  բարձր դատարանի՝ ՍԴ-ի կողմից հաստատված վճիռը։ Դրանք տարբեր մակարդակներ են»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՍԴ-ն հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով Արմեն Չարչյանը 3,5 ամիս մնացել է կալանավորված, ապա թող պատասխան տան իրենց կատարածի համար։