Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատրաստվում ենք Ադրբեջանին 2 մարմին հանձնել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի, ինչպես նաև 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին։

Անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ արդյո՞ք Շարլ Միշելի և Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կայացած Ալիև-Փաշինյան հեռավար հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք է բերվել գերիների և անհետ կորածների հարցի լուծման ուղղությամբ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն անընդհատ խոսում է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ՝ պաշտոնականը թվերով՝ 777 հոգի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։

«Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմում անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս թեմայով աշխատանքը իրենք սկսել են դեռևս 2020 թվականից։

Մանրամասները՝ տեսանյութում։