Արարատ Միրզոյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության և Բելառուսի դեսպանի հետ զրույցի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւզում եմ կրկին վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում տարբեր գործընկերների ուշադրությանը։
Այսպես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցադրմանը՝ արդյոք Բելառուսի դեսպանը կանչվե՞լ է ԱԳՆ-ը և ի՞նչ բովանդակությամբ քննարկում է տեղի ունեցել։
«Մեր խորին համոզմամբ, այս հայտարարությունը ուղղված էր սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող եք լինել, որ ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- ասաց Արարատ Միրզոյանը և հաստատեց տեղեկությունն այն մասին, որ երեկ մեր երկրում Բելառուսի դեսպանը իսկապես հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները, որ մեր հայտարարությունները միմյանց մասին հիմնված լինեն փոխադրաձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։
«Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք հետայսու ևս համապատասխան հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։