Հիմա եմ հասկանում, թե ՀՀԿ-ն ինչի ա էս օրին․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւզում եմ խոսել վերջին օրերին տեղի ունեցող մի շատ զազրելի բանի մասին։
Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական կին պատգամավորների թիրախավորմանը ընդդիմադիր գործիչների կամ Ալեքսանյանի խոսքով՝ «գործիքների» կողմից։
«Երեկ այս ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ջուլհակյանը, Դավոյանը, Պալյանը պարոն Մամիջանյանին զուտ քաղաքական ելույթներով ու քաղաքական տեքստով փորձում էին բացատրել, որ քո քվեարկությունը, հարգելի գործընկեր, առնվազն մեզ համար անընդունելի է»,- ասաց Ալեքսանյանը մատնանշելով, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչները թեև չեն անցել ոչ մի բարեկրթության սահման, դրան ի պատասխան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔՊ-ական կին պատգամավորներին անվանել է մտավոր պիգմեյ, ոմանց ամազոնուհի։
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ առհասարակ ամոթ է այս բառերը կրկնել այստեղից։ Ես չէի էլ անդրադառնա, եթե այդ բառերը հավանություն ստացած չլինեին պատգամավոր Հայկ Մամիջանյանի կողմից, ով որպես մեկնաբանություն գրել էր՝ «եթե ձեր մեկնաբանությունը կարդալով մեջի անհասկանալի բառերը գուգլելով իրենց IQ-ն կբարձրանա․․․»։ Հիմա հասկանում եմ, թե ինչու է «Հանրապետական» կուսակցությունը այս օրին»,- ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։