Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք․ էդ երկրում տեղի ունեցածը գնահատական է իրեն․ Բաքոյան (տեսանյութ)

Պարոն Հակոբյան, իսկ Ձեր մատնանշած Լուկաշենկոն ու՞մ է պետք․ Ազգայի ժողովում անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի երեկ հնչեցրած հայտարարություններին՝  իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի դիտարկմանը այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Այս հռետորական հարցը, կարծում եմ,  իր ժողովուրդը իրեն տվել է և այն պրոցեսները, որ այդ երկրում տեղի են ունեցան հստակ գնահատական են իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, որ երկիրն ինչ վիճում էր պահել և դրա արդյունքը ինչ եղավ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին, Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնական Ասիայի այլ պետություններ։ Անդրադառնալով Հայաստանին, Լուկաշենկոն նշել է՝  Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։

Մանրամասները՝ տեսանյութում։