Բացել լրահոսը Փակել լրահոսը
Pfizer
A A
Հասարակություն

Ինչու է ուշանում «Pfizer»-ը

«Pfizer» պատվաստանյութը դեռ Հայաստանը չի հասել։ «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Սպասում ենք։ Մոտ օրերս «Pfizer» պատվաստանյութը կհասնի Հայաստան, բայց  հստակ ժամկետներ նշել չեմ կարող»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

«Ա1+»-ի հարցին՝ ինչու՞ է ուշանում պատվաստանյութը, Խաչատրյանն ասաց՝ լոգիստիկ խնդիրների պատճառով։

Հիշեցնենք՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն 2021 թվականի դեկտեմբերի հայտնել էր, որ Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ «Pfizer» պատվաստանյութ։