Բացել լրահոսը Փակել լրահոսը
winter
A A
Պաշտոնական Հասարակություն

Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ։

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 8-ին, 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: