Բացել լրահոսը Փակել լրահոսը
272995783_4514616215311703_8535532919270114974_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: