Ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում․ Գրիգոր Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Աշխատել եմ երկար տարիներ նախարարի հետ, ցանկություն եմ հայտնել միանալ այս թիմին և կիսում եմ սկզբունքները»,-այս մասին ասաց արդարադատության նորանշանակ փոխնախարար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է համաձայնել ստանձնել այդ պաշտոնը։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե դուք նշանակվեցիք փոխնախարար, քանի որ քննադատում էիք ՀՀԿ-ին, նաև՝ Միքայել Մինասյանին, վերջինիս եղբայրը նման քննադատությունները որակեց որպես անարդար մոտեցում․ «Այդ դիրքորոշումը հայտնել են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն ու մտավախություն ունեն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում»։
Անդրադառնալով սահմանադրական հնարավոր բարեփոխումներին, փոխնախարարը նշեց, որ ցանկացած անցում մեկ այլ կառավարման համակարգի մեծ ցնցում է պետության համար․ «Ես գտնում եմ, որ շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են»։
Վերջում փոխնախարարը նշեց նաև, որ նախկինում շատ վատ էր, երբ տարբեր պաշտոնների նշանակվում են ծանոթ-բարեկամներ, բայց իր դեպքում դա այդպես չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։