Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Մինասյան, Դուք չեք, որ իմ գործունեությանը պիտի գնահատական տաք․ Խամոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանին, թե ինչու է զբաղեցրել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ ժամանակին ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին։

Մինչ հարցին պատասխանելը, փոխնախարարը նշեց, որ պատգամավորը իր գործունեությունը խառնել է լրագրողի գործունեության հետ․ «Երբեք ես չեմ ծաղրել ինչ-որ քաղաքական ուժի՝ եղել են քաղաքական դեբատներ, իսկ ես այս պաշտոնին եմ, որովհետև արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կիսում եմ այն սկզբունքները, որը ունի թիմը»։

Դրան ի պատասխան՝ Ագնես Խամոյանը պատասխանեց․ «Դուք չեք, որ իմ պիտի գնահատական տաք իմ պատգամավորական գործունեությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։