Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon 5.02
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց 2-րդ տուրում

Բեռլինում ընթացող շախմատի Գրան պրիի 1-ին փուլում այսօր անցկացվում է 2-րդ տուրը:

 

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս C խմբում, երկրորդ պարտիայում սևերով մրցեց ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Հայ շախմատիստն արագորեն փոխանակեց խոշոր խաղաքարերը, ապա մրցակցին ստիպեց կրկնել քայլերը և գրոսմայստերական ոչ-ոքի կնքեց: Զուգահեռ ընթացող Վինսենտ Կայմեր – Սանթուս Վիդիթ պարտիան նույնպես խաղաղ ավարտ ունեցավ:

 

Երկու տուրից հետո Լևոն Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Վաղը նախատեսված 3-րդ տուրում նա սպիտակներով կհանդիպի գերմանացի գրոսմայստերի հետ: