«Ռոման» ու «Ջենոան» գոլ չխփեցին. Մխիթարյանի գնահատականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի առաջին խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Ջենոային»:
Դաշտի տերերը չնայած հանդիպման ընդգծված ֆավորիտներն էին, քանի որ մրցակիցն առաջնության ընդգծված ետնապահներից էր, սակայն այդպես էլ չկարողացավ գոլ խփել և ստիպված բավարարվեց ոչ-ոքի արդյունքով` 0:0:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Իտալական Mediaset-ը վերլուծաբանները մեր ֆուտբոլիստը խաղը գնահատել են 5,5 բալով:
«Առաջին խաղակեսում Սերժիո Օլիվեյրայի հետ կապ էր հաստատում ետևի և առջևի գծերի միջև: «Ռոման» երբ սկսում էր գրոհել, նա հաջողությամբ փոխում էր դրա տեմպը: Երկրորդ խաղակեսում աննկատ էր և համարյա չօգնեց թիմին», - գրել է լրատվամիջոցը:
«Ռոման» այս ոչ-ոքիից հետո վաստակել 39 միավոր և շարունակում է մնալ 6-րդ տեղում: Առաջնության հաջորդ խաղը թիմը կանցկացնի փետրվարի 13-ին, «Սասուոլոյի» հարկի տակ: