Բացել լրահոսը Փակել լրահոսը
c54931c70a0b5f81b50c43f4a335e26b
A A
Հասարակություն

ԱՄՆ դեսպանատան մոտ 3 մեքենա է բախվել. վիրավորը զինծառայող է.shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանի Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:   

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Զոհրապ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Կայքի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: