Բացել լրահոսը Փակել լրահոսը
49bc54937e198a84b1c43d39e229d1b9
A A
Հասարակություն

Ավտովթար Ակնալիճում. վարորդներից մեկի երեխաները վնասվածքներով հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Mercedes Viano մակնիշի և 42-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Lada-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 7-ամյա Անգելինա Պ.-ն և 13-ամյա Արտաշես Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով, վիրավորները վարորդ Զ. Պետրոսյանի երեխաներն են: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: