Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց ՖԻԴԵ-ի Գրան պրիին  

Բեռլինում այսօր մեկնարկեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլը:

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 1-ին տուրում սպիտակներով մրցեց հնդիկ գրոսմայստեր Սանթոշ Վիդիթի հետ: Հայ շախմատիստը երկարատև պայքարից հետո, 64-րդ քայլին, տարավ իր առաջին հաղթանակը:

Վաղը նախատեսված 2-րդ տուրում նա սևերով կմրցի ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ, որն ընթացիկ պարտիայում ոչ-ոքի խաղաց գերմանացի Վինսենտ Կայմերի հետ:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Միայն խմբերի հաղթողները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում: 

Գրան պրիի մրցումների ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները ձեռք կբերեն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր: