Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 1
A A
Սպորտ

Գորիսում բացվել է ձյուդոյի առաջին խմբակը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանի և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի հետ երեկ այցելել է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ բացվել է ձյուդոյի առաջին խմբակը: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Ամերիկահայ բարերար Արթուր Ալխասյանի օժանդակությամբ ձեռք են բերվել ձյուդոյի տատամիներ և կիմոնոներ, որոնք արդեն տրամադրվել են մարզադպրոցին:

Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի լուսավոր և հիմնովին վերանորոգված դահլիճներում գործում են նաև ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի խմբակներ:

Երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու նաև թիմային մարզաձևերով՝ բասկետբոլ, վոլեյբոլ:

Կարեն Գիլոյանը նույն օրը եղել է նաև Սիսիանի մարզադպրոցում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: