A
A
«Ալաշկերտին» այսօր միացել են 3 նոր ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտը» ֆուտբոլի ակումբը երեք նոր համալրում ունի։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը պայմանագիր է ստորագրել մրցաշրջանի առաջին հատվածը «Վանում» անցկացրած Անդրանիկ Ոսկանյանի, Գագիկ Դաղբաշյանի և Վահագն Այվազյանի հետ։ Առաջին երկուսը «Ալաշկերտում» հանդես գալու հարուստ փորձ ունեն, իսկ ահա Վահագն Այվազյանն առաջին անգամ է պաշտպանելու ակումբի պատիվը։
31-ամյա Գագիկ Դաղբաշյանն ու Անդրանիկ Ոսկանյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել են համապատասխանաբար 15 և մեկ խաղ։ Հուժկու հարվածների տիրապետող Վահագն Այվազյանն իր ակտիվում ունի 4 հանդիպում Մ-21 հավաքականի կազմում։