Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (13)
A A
Սպորտ

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթել է շախմատի խոշոր փառատոնում

Բրազիլական Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացված շախմատի թվով 8-րդ փառատոնում հաջող է հանդես եկել հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը։

Գլխավոր մրցաշարում, որին մասնակցել են 500 շախմատիստ, բրազիլահայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և ամերիկացի գրոսմայստեր Ռոբեռտ Հունգասկու հետ բաժանել է 1-2-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է հռչակվել հենց Գրիգոր-Սևակ Մխիթարյանը։