Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaq gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները հավաք են անցկացնում Վրաստանում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ հավաքին մասնակցում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, երիտասարդներից՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Մարզումները համակարգում են հավաքականի  գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը:

Մեր մարմնամարզիկներն այժմ պատրաստվում են Հայաստանի 2022թ  առաջնությանը, որը մեկնարկելու է փետրվարի 15-ին, Երևանում: