Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol kanajq
A A
Սպորտ

Հայաստանի կանանց հավաքականները հավաք կանցկացնեն

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային և Մ-19 հավաքականները փետրվարի 2-4-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ՝ Լենա Անդրիասյան («Փյունիկ»), Մարիամ Ցոլակյան, Մարիամ Նալբանդյան («Հայասա»), Անաստասիա Կլիմովա:

Պաշտպաններ` Լիանա Ղազարյան, Դիանա Գրիգորյան, Աննա Սոսյան («Հայասա»), Անի Ղուկասյան, Մարիա Սախինովա, Անյուտա Գալստյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ` Կարինե Եղյան, Աննա Դալլաքյան («Հայասա»), Լուիզա Ղազարյան, Վերոնիկա Ասատրյան, Պայծառ Ասատրյան («Փյունիկ»), Օքսանա Պիզլովա:

Հայաստանի Մ-19 կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը թիմ է հրավիրել սույն ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ՝ Յանա Հարությունյան («Ուրարտու»), Արևիկ Սարգսյան («Նորավանք»):

Պաշտպաններ` Էմմա Դուզմանյան («Իսի», Ֆրանսիա), Մարիամ Կարապետյան («Նորավանք»), Մանիկ Սարգսյան («Հայասա»), Ակսանա Պետոյան («Շիրակ»), Ալլա Ավետիսյան:

Կիսապաշտպաններ` Աստղիկ Ավանեսյան, Սուսաննա Բադալյան, Սիանա Իսպիրյան («Փյունիկ»), Մարինե Սահակյան («Հայասա»), Աննա Եղյան, Նաիրա Կատիկյան, Մերի Ղռաթյան («Շիրակ»), Սոնա Դանիելյան, Ինեսա Անտոնյան, Էմմի Սարգսյան («Ուրարտու»), Դիանա Բաղդասարյան («Արարատ-Արմենիա»), Անահիտ Իսախանյան («Նորավանք»), Ռուզաննա Դիլանյան («Արցախ»):

Հարձակվող` Սվետլանա Համբարձումյան («Հայասա»):