Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանի և ԱՄէ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ 

Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում,  կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։ 

Այն կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա։

Առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։

 

Հուշագրի ստորագրման տեսանյութը կից հղումով՝  

https://www.dropbox.com/s/xb79bipikof5qii/220130_EXPO_CON_Daily_Media_Briefing.mp4?dl=0 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն