Բացել լրահոսը Փակել լրահոսը
272921293_274572568098679_111457204581986905_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ԺՊ-ի հետ

Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ քարտուղարության գրասենյակը։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը:

Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ բարեփոխումների գործընթացի շարունակականությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու փոխադարձ պատրաստակամությունը: