Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տարբեր տեղեր տարբեր ձևերով եմ գրում․ Խաչատրյանը՝ կենսագրականի և նախագահ առաջադրվելու մասին (տեսանյութ)

Ես 2017 թվականի ընտրություններից հետո իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այս մասին ասաց ԲՏԱ նախարար, ՀՀ նախագահի ՔՊ թեկնածու Վահագն Խաչատրյանը, պատասխանելով դիտարկմանը, որ նախագահի պաշտոնում նշանակվող պաշտոնյան պետք է անկուսակցական լինի։

Լրագրողի հարցին, թե արդյոք իրեն չի անհանգստացնում այն փաստը, որ նախագահը քիչ լիազորություններ ունի, նախարարը պատասխանեց․ «Երբ որ ամեն ինչ հստակեցվի, կխոսենք վաղը»։

Նախարարը նշեց, որ ներկայիս պաշտոնում ինքը իրեն շատ լավ է զգում, և ԲՏԱ նախարարությունում էլ կա շատ լավ աշխատող թիմ, իսկ նախագահի պաշտոնում իր առաջադրվելը այս պահին անակնկալ չի իր համար․ «Անակնկալ էր մեկ շաբաթ առաջ, երբ չէի էլ կարող մտածել դրա մասին»։

Վահագն Խաչատրյանը անդրադարձավ նաև կառավարման համակարգին և նշեց, որ այն ունի թերություններ և իր պատկերացումները սահմանադրության փոփոխման վերաբերյալ չի փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում։